«ՍԴ-ն պարտադիր հետպահումներն արել է». ՍԴ ֆինանսիստ. ԳԱԼԱ
ՍԴ-ի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության ղեկավար Զավեն Չոփուրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ՍԴ բոլոր այն աշխատակիցներից, ովքեր ծնվել են 1974-ից հետո, ՍԴ-ն պարտադիր կուտակային հետպահումներ արել է:
«Այո, եղել են հետպահումներ»,- ասել է պարոն Չոփուրյանը: Դիտարկմանը, թե ՍԴ-ն հունվարի 24-ին որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը, եւ երբ օրենքը կասեցված է, ինչո՞վ են պայմանավորված հետպահումները, արդյոք հակասություններ չկա՞ն ՍԴ գործողություններում, պարոն Չոփուրյանը ասել է.
«Դե գիտեք, չի ասել չպահեք, ընդամենը տուգանքների մասին է խոսքը եղել, որ տուգանքներ չեն գործի: Օրենքն ասում է՝ պիտի պահվի, եւ օրենքն ասում է, որ եթե չմուծեն, տուգանքներ չպիտի կիրառվի, իսկ այդպես պահելով մենք առայժմ պահել ենք: Ֆոնդերի ընտրություն չունենք դեռ, ուղղակի հենց այնպես պահել ենք մինչեւ պարզվի: Առանձնապես մեր աշխատողների համար խնդիր չկա, 40 աշխատակցից ենք հետպահում արել»,- ասել է ՍԴ-ի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության ղեկավարը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: