Բաժիններ՝

Դոլարը թանկացավ ևս 75 լումայով

Այսօր՝ փետրվարի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 12.75 դրամ։ Երկուշաբթի օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.14%-ով կամ 0.75 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 7 միլիոն 600 հազար դրամ։

Հիշեցնենք, որ երեկ բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Գնորդները պահանջարկի գինը հասցրել են մինչև 412.5 դրամ, սակայն առաջարկի գինը պակաս չի եղել 413.5 դրամից։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի  առքի միջին գինը կազմում է  412 դրամ, վաճառքինը՝ 415 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս