Բժիշկը զգուշացրել է օրգանիզմը թունավորող մթերքների մասին

Ամենօրյա սննդակարգում ներառված սննդամթերքները կարող են վնասակար լինել մեր առողջության համար, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Սաուրաբ Սեթին: Նա Mirror-ին տված հարցազրույցում թվարկել է այն սննդամթերքները, որոնք աննկատ թունավորում են օրգանիզմը։

Սեթիի խոսքով՝ սննդամթերքների մեջ թունաքիմիկատների ամենաբարձր մակարդակը պարունակում է ելակը:

Նա բացատրել է, որ մրգերի մեջ առկա թունաքիմիկատների մնացորդները կարող են խանգարել հորմոնների արտադրությանը և կուտակվել օրգանիզմում՝ մեծացնելով առողջության վրա բացասական ազդեցությունը: Միևնույն ժամանակ, շշալցված ջուրը պարունակում է մեծ քանակությամբ միկրոպլաստիկ, շարունակել է բժիշկը: Դեռևս ուսումնասիրվում է այս մասնիկների հնարավոր բացասական ազդեցությունը ստամոքս-աղիքային համակարգի վրա:

«Խոսքը վախի մասին չէ, այլ իրազեկվածության: Երբ հասկանաք վնասակար նյութերի աղբյուրը, կարող եք ավելի խելացի սննդային ընտրություններ կատարել, որոնք կպաշտպանեն ձեր աղիքները, լյարդը, հորմոնները և երկարատև առողջությունը»,- եզրափակել է գաստրոէնտերոլոգը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս