«Բիբիի հետ խոսում եմ պատերազմի մասին». Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուի հետ ամենօրյա կապի մեջ է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամեն օր խոսում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Իրանում ռազմական գործողության մասին։
«Ամեն օր Բիբիի (Բենիամին Նեթանյահուի) հետ խոսում եմ պատերազմի մասին»,- Axios-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Հիշեցնենք՝ երեկ էլ Իսրայելն էր բացահայտ խոստովանել, որ ԱՄՆ-ի հետ նախապես են պլանավորել Իրանի դեմ հարձակումը։



