Հարավային Կորեան արգելել է քաղաքացիներին այցելել Իրան

Հարավային Կորեան արգելել է քաղաքացիներին մեկնել Իրան՝ այդ երկրում անվտանգային իրադրությամբ պայմանավորված. տեղեկացնում է Yonhap լրատվական գործակալությունը։

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով որոշել է Իրանի համար մուտքի արգելք սահմանել, որը ուժի մեջ կմտնի մարտի 5-ի երեկոյան՝ ժամը 18։00-ից:

Արգելքը տարածվում է Իրանի ամբողջ տարածքի վրա։ Քաղաքացիները, որոնք չեն կատարի որոշումը, պատժի կենթարկվեն։

«Մենք կոչ ենք անում տարածաշրջան մեկնել պլանավորող մեր քաղաքացիներին չեղարկել իրենց ուղևորությունները: Մենք նաև խնդրում ենք տարածաշրջանում ներկայում գտնվողներին անհապաղ տարհանվել»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031