Պեկինը ձկնորսության նոր կանոններ է սահմանել Հարավ-Չինական ծովում
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեկինն ուժեղացրել է Հարավ-Չինական ծովում վերահսկողությունը՝ ներդնելով նոր կանոններ, որոնք սահմանափակում են այնտեղ այլ երկրների ձկնորսական նավերի հայտնվելու իրավունքը:
Այսուհետ, այդ նավերը պետք է դրա համար պաշտոնական թույլտվություն խնդրեն հարավչինական Հայնան կղզային նահանգի իշխանություններից: Նոր կանոնների խախտումը կհանգեցնի ողջ որսի ու սարքավորումների առգրավման, ինչպես նաև մինչև 500.000 յուանի (82.500 դոլար) տուգանքի:
Նշվում է, որ 2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով Հարավ-Չինական ծովն իրենում ընդգրկում է բազմաթիվ վիճահարույց շրջաններ ու կղզիներ: Դևանց հավակնում են նաև Վիետնամը, Ֆիլիպիններն ու Մալայզիան, որոնց ձկնորսները մինչ այս անարգել ձկնորսական գործունեություն են ծավալել դրանցում: