10 ատամնաբուժարան դադարեցրել է իր գործունեությունը

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների շուրջ կայացած քննարկումների ընթացքում լրատվամիջոցներում հաճախ կանխատեսումներ էին արվում, թե ստոմատոլոգիական շատ կլինիկաներ կդադարեցնեն իրենց գործունեությունը։

ՀՀ առողջապահության նախարարությունը համեմատականներ է անցկացրել անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ։

Վերլուծության արդյունքներով` 2012 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 19–ն ընկած ժամանակաընթացքում բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական գործունեություն ծավալող կազմակերպություններից դադարեցման դիմում է ներկայացրել 7-ը, իսկ 2013թ. նույն ժամանակահատվածում` 10-ը։

Եթե 2012-ի այդ նույն ժամանակահատվածում կասեցման դիմում է ներկայացրել 1 կազմակերպություն, ապա 2013-ին` 2-ը։

Թե՛ անցած, թե՛ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 19–ը գործունեության լիցենզիա է ստացել նույնքան` 24-ական կազմակերպություն։

2013 թվականին դադարեցման դիմում ներկայացրած 10 կազմակերպությունից 5-ը գործունեությունը շարունակելու է այլ վայրում` ավելացնելով սպասարկման նոր տեսակ, 3-ը վաղուց արդեն չէր աշխատում, իսկ 2-ի գործունեության դադարեցման պատճառը դեռևս չի ճշտել։

Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս