Երևանի «ամենավախենալու տեղը» (տեսանյութ)

«Ա1+»– ի փոխանցմամբ՝ Ազատության հրապարակն իրենից անկախ դարձել է գլխավոր դերակատարը քաղաքական ամենալարված գործընթացների: Շատերի համար այն դարձել է մի վայր, որտեղ իրենք կխոսեն, և իրենց ձայնը կլսվի:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասում է` այսօր ժողովուրդն ընտրել է Ազատության հրապարակը որպես սեփական իշխանության լծակ և միջավայր:

«Օպերայի հրապարակը նրանով է յուրահատուկ, որ բեմը ներսում չէ, այլ դրսում է; Սա է բեմը»,- ասաց ռեժիսորը:

Եթե ժողովրդի համար Ազատության հրապարակը հենց ազատության խորհրդանիշն է, ապա մարդիկ վստահ են` իշխանությունների համար այն պարզապես մղձավանջ է:

«Մղձավանջ է, որովհետև այստեղ կեղծիք, սուտ, բռնություն չի անցնում: Այն մարդիկ, ովքեր զավթել են իշխանությունը, վախենում են այստեղ գալ»,- ասում է Տիգրան Խզմալյանը:

Բնապահպան Եղիա Ներսիսյանի կարծիքով էլ. «Ազատության հրապարակը իշխանությունների համար ամենավախենալու տեղն է: Երբ որ մարդիկ շատ են հավաքվում այստեղ, իրենք սկսում են վախենալ»:

Տեսանյութեր

Լրահոս