Անհրաժեշտ է ստեղծել արագ արձագանքելու հնարավորություններով օժտված մոբիլ բանակ. Ալասանիա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել մոբիլ, արհեստավարժ զինված ուժեր՝ արագ արձագանքելու հնարավորություններով.
«Խորհրդարանին արդեն իսկ ներկայացվել է պարտադիր զինվորական ծառայությունը մինչև 12 ամսվա նվազեցնել ենթադրող օրինագիծը: 2016 թվականի վերջից պլանավորված է, որ զինված ուժերն ամբողջովին անցում են կատարելու պայմանագրային համակարգին: Ցամաքային զորքերի հրամատարության փոխարեն ձևավորվելու են արևելյան ու արևմտյան օպերատիվ հրամանատարություններ:
Դա պայմանավորված է ռուս-վրացական պատերազմից հետո մեր փորձով: Հատուկ ուշադրություն է հատկացվելու հատուկ նշանակության ուժերի հնարավորությունների զարգացմանը, զինված ուժերի շարժունակության զարգացմանը, արդյունավետ ռեզերվի ձևավորմանը և զորահավաքի համակարգին:
Ներկա փուլում ռեզերվն ունենալու է երեք տիպ՝ մարտական, օպերատիվ ռեզերվ, տարածքային ռեզերվ և քաղաքացիական ռեզերվ: Գլխավորը թափանցիկությունն է ու հաշվետվողականությունն է:
Զգալիորեն աճել է բաց տենդերների քանակը և ստեղծվել է տենդերային հանձնաժողով: Միայն 2013 թվականին հայտարարվել է 55 տենդեր, որոնցից 26-ն արդեն անցկացվել է, իսկ 17-ի դեպքում ավարտվում են նախապատրաստական միջոցառումները»: