Բաժիններ՝

Բարսելոնան ևս միացավ Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին

«Բարսելոնան» մտադիր է ամռանը գնել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այս սենսացիոն լուրը հաղորդում է շվեյցարական Gerüchte Ticker պորտալը։

Կատալոնական ակումբի ամառային տրանսֆերային պատուհանի 2 գլխավոր նպատակներն են «Սանթոսի» հարձակվող Նեյմարն ու մեր Հենրիխը։ Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է 25 մլն եվրո առաջարկել Մխիթարյանի տեղափոխության դիմաց։

Նշվում է, որ Նեյմարն ու Մխիթարյանը աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի կազմում կփոխարինեն Դավիդ Վիլյային ու Ալեքսիս Սանչեսին։

Հիշեցնենք, որ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031