Կնվազեցվե՞ն ապահովագրության գումարները
Այսօր Ազգային ժողով քննարման էր դրվել Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարցրեց, թե չե՞ն իջեցնելու ապահովագրության գումարներ:
«Արդյոք Կառավարությունը չի՞ իջեցնելու ապահովագրության գումարները, քանի որ ապահովագրական ընկերությունները մեծ շահույթ են ստանում և վթարների ապահովագրությունների հետ կապված խնդիրներ կան, քանի որ այդ մեքենաները պողոտայի մեջտեղում կարող են մնալ մոտ 40 րոպե, որը խնդիրներ է առաջացնում: Ոստիկանության պարտակնությունների մեջ է մտնում խցանումներ կառավարելը, ոչ թե իրենց ձայներով խցանումները ճեղքելը»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Ա. Օսիկյանը նշեց, թե քանի որ ԱՊՊԱ կտորներն անվճար կարգով են տրամադրվում վարորդներին, հետևաբար՝ վարորդների համար ծախսերի նվազեցում չի կատարվելու:
«Վթարներների մասով կարող եմ ասել, որ նախորդ տարի մեր կողմից ներկայացվեց առաջարկություն այն դեպքում, երբ պատահարը տեղի է ունեցել խոշոր պողոտաներում, ապա ՃՈ իրավունք ունի տեսանկարահանել և հեռացնել այդ մեքենաները պողոտայից: Միգուցե որոշ դեպքերում այս իրավունքից չի օգտվում ՃՈ-ն, սակայն մենք հետևողական կլինենք, որ հարցն ավելի արդյունավետ կերպով կիրառվի»,- ավելացրեց փոխոստիկանապետը:
Ն. Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, թե ավելի հաճախ հենց ՃՈ-ն է խցանումներ ստեղծում փողոցներում: Այս դիտարկմանը չհամաձայնեց փոխոստիկանապետը՝ նշելով, որ ավելի շատ դեպքեր են գրանցվել, երբ ՃՈ-ն կառավարել է խցանումները: Միաժամանակ նա համաձայնեց, թե հնարավոր է՝ իրենց աշխատանքերում որոշակի թերություններ եղել են: