Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ից 150 բնակարան յուրացրած հանցավոր խմբավորման պարագլուխը հայ է

Lenta.ru-ն, վկայակոչելով Коммерсант թերթը, հայտնում է, որ Մոսկվայում բացահայտվել է Պաշտպանության նախարարության զինծառայողների համար նախատեսված բնակարանների յուրացման գործը: Հանցավոր խմբավորումը Պաշտպանության նախարարությանը և Մոսկվայի կառտավարությանը պատճառել է 1 միլիարդ ռուբլու վնաս:

Երեկ Մոսկվայում ու Մերձմոսկովյան շրջանում իրականացվել են խուզարկություններ, որի ժամանակ էլ ձերբակալվել է հանցավոր կազմակերպության ենթադրյալ առաջնորդ Վալերի Դանիելյանը: Ձերբակալվել են նաև Դանիելյանի հետ համագործակցած իրավաբանն ու 3 ռիելթոր:

Ձերբակալվածների հանդեպ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ կետով (խոշոր չափի մեքենայություններ՝ իրականացված կազմակերպված հանցավոր խմբի կողմից):

Հետաքննության տվյալներով՝ հանցավոր խումբը ձևավորվել է 2010 թվականին, որի հիմնադիրը հանդիսացել է Ռուսաստանի ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովայի համհարզ Վալերի Դանիելյանը:

Վերջինս իր հանցակիցների հետ 100-200.000 ռուբլի պարգևավճարի դիմաց առաջարկել է ՊՆ-ից բնակարաններ ստանալ Մոսկվայում, ընդ որում այդ առաջարկներն արվել են այն մարդկանց, ովքեր չեն ունեցել անշարժ գույք ստանալու իրավունք: Դրանք հիմնականում եղել են նախագահական «15+15» ծրագրով կառուցված բնակարաններ:

Բացի այդ, Դանիելյանն իր օգնականների հետ վերավաճառել է բնակարանները՝ օգտագործելով ՊՆ Բնակարանային շահագործման վարչության փաստաթղթերը և դրանք ձևակերպելով կեղծ անձանց անունով: Նման կերպ նա բնակարաններ է շնորհել իր ազգականներին:

Ընդհանուր առմամբ, կազմակերպված հանցավոր խումբը յուրացրել է մոտ 150 բնակարան՝ 1 միլիարդ ռուբլի ընդհանուր արժողությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս