Ե՞րբ կքննարկվի Մարտի 1-ն ԱԺ-ում

Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարցրեց ԱԺ նախագահին, թե ե՞րբ է սկսվելու ԱԺ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը:

«Հաշվի առնելով, որ դա մեր հասարակությանը և միջազգային հանրությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկն է, ինձ հետաքրքրում է, թե երբ եք ընդգրկելու քննարկումների օրակարգում»,- հարցրեց Լ. Զուրաբյանը:

Սրան ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հարցն ընդգրկված է օրակարգ, ուղղակի հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանը գտնվում է գործուղման մեջ, դրա համար մենք պայմանավորվել ենք, որ հաջորդ քառօրյային կքննարկվի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031