«Միսս տիեզերք-2013»-ի տիտղոսակիր է դարձել Վենեսուելայի ներկայացուցիչը
                                    «Միսս տիեզերք-2013» գեղեցկության մրցույթում հաղթել է Վենեսուելայի ներկայացուցիչ Գաբրիելա Իսլերը: Մրցույթը տեղի է ունեցել Մոսկվայի Crocus City Hall համերգային սրահում: 86 երկիր ներկայացնող գեղեցկուհիներից եզրափակիչ փուլ էին դուրս եկել 16-ը:
Գաբրիելա Իսլերը 25 տարեկան է, հասակը` 180 սմ: Նա աշխատում է հեռուստատեսությունում: Ժյուրին գլխավորում էր ամերիկյան Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    