Բաժիններ՝

Ամուլսարում պայթեցման աշխատանքները անգամ տեսականորեն չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Ջերմուկի ջրի որակի վրա. Արմեն Ստեփանյան

Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի և ազդեցության վերաբերյալ Մեդիամաքս-ը զրուցել է «Գեոթիմ»-ի բնապահպանական և սոցիալական հարցերով ղեկավար Արմեն Ստեփանյանի հետ:

 

Ձեր ընկերության կողմից կատարվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում հնարավոր ռիսկերի վերաբերյալ ուսումնասիրություն: Բնապահպանական ռիսկերի մասով ի՞նչ եզրակացության եք եկել ուսումնասիրության արդյունքում:

-Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը միջազգային անկախ փորձագիտական ընկերություների կողմից իրականացված ծավալուն գիտական և հետազոտական աշխատանք է, որի արդյունքում հաստատվել է, որ Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում չկա որևէ ռիսկ, որը կառավարելի չէ: Ընդհանրապես, հնարավոր ռիսկի տեսակից կախված` ժամանակակից հանքարդյունաբերության մեջ կան դրանց նվազեցման տարբեր մեթոդներ:

Կարդացեք նաև

Օրինակ` փոշու կառավարումը: Ամուլսարի հանքավայրում նախատեսել ենք, որ ջարդիչ կայանքը լինելու է փակ շենքի մեջ: Փակ շենքը երկու հիմնական դրական կողմ ունի. աղմուկի և փոշու 90-95 % ազդեցության նվազեցում: Մենք այցելել ենք տարբեր զարգացած երկրների առաջատար հանքավայրեր, որտեղ, սակայն, միշտ չէ, որ ջարդիչ կայանքը փակ շենքի մեջ է: Սա ցույց է տալիս, որ հանքերի շահագործման միջազգային չափանիշները խստացվել են վերջին մի քանի տարիների ընթացքում, իսկ նախկինում գործող ռիսկերի նվազեցման մեթոդները վերանայվում են, իսկ երբեմն նաև ամբողջովին նորացվում են:

 

Ո՞րոնք ենք երաշխիքները, որ Ամուլսարի ծրագիրն իսկապես իրականացվում է միջազգային բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխան:

– Ընկերության որդեգրած բնապահպանական քաղաքականությունից բացի, երաշխիքներից ամենակարևորն այն է, որ մեր ընկերության բաժնետերերից երկուսը` Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ունեն ամենախիստ բնապահպանական և սոցիալական չափանիշները: 2000-ականների սկզբին մի շարք բանկեր և ֆինանսական կառույցներ ստորագրեցին այսպես կոչված «էկվատորյան սկզբունքների» փաստաթղթի տակ, որը ենթադրում է, որ 10 մլն դոլարից ավել ներդրում պահանջող ծրագրերը պետք է բնապահպանական և սոցիալական ազդեցության միջազգային գնահատման ենթարկվեն և հետևեն իրագործման լավագույն չափանիշներին`այդ կառույցների կողմից ֆինանսավորում ստանալու համար: Հետևաբար` մենք պարտավոր ենք կիրառել և կիրառում ենք միջազգային բնապահպանական և սոցիալական չափանիշները:

 

Բնապահպաններին մտահոգում է նաև բաց հանքի շահագործման արդյունքում շրջակա տարածքներում գտնվող ջրային միջոցների որակական առումով վտանգված լինելու հարցը:

– Հնչեցված մտահոգությունը հիմնականում կապված է կույտային տարրալվացման հարթակի հետ: Ցիանային լուծույթով կույտային տարրալվացումը լայն տարածում ունի հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Ասիայում և Ավստրալիայում: Սա «զրո արտահոսքի» սկզբունքով, պոչամբար չնախատեսող տեխնոլոգիա է, որը նաև ամենախիստ և ապահով մոնիտորինգային համակարգ ունի: Կույտային տարրալվացման հարթակի շուրջը կլինեն մոնիթորինգային հորեր` օրական մեկ-երկու անգամ ջրի նմուշ է վերցվելու և ստուգվելու: Տեսական արտահոսքի դեպքում կարտահոսի նաև հեղուկի մեջ պարունակվող ոսկին: Հետևաբար ամեն ինչ պետք է արվի ապահովելու համար, որ նման բան տեղի չի ունենա. ամենախիստ վերահսկողությունը թելադրվում է նաև տնտեսական արդյունավետությամբ: Այս տեխնոլոգիան բազմիցս փորձարկվել է, և, օրինակ, ԱՄՆ-ում կան կույտային տարրալվացման հարթակներ, որոնք ընդամենը մի քանի կիլոմետրի վրա են գտնվում տուրիստական քաղաքներից և անգամ` լճերից:

 

Ուսումնասիրություն կա՞ այն մասին, թե պայթեցման աշխատանքներն ի՞նչ ազդեցություն կունենան Ջերմուկի վրա: Արդյո՞ք պայթեցումները չեն վնասի հանքային ջրի աղբյուրներին:

– Միջազգային փորձը ենթադրում է նաև արձագանքել բոլոր մտահոգություններին, անկախ դրանց հիմնավորվածության աստիճանից: Ի պատասխան հնչեցված մտահոգությունների, միջազգային փորձագետների (ներառյալ Golder Associates ընկերության)  մասնակցությամբ մենք մանրակրկիտ հետազոտություն ենք հրապարակել կայունության և ջրային ուսումնասիրությունների վերաբերյալ: Այն փաստում է, որ պայթեցման աշխատանքները, որոնք իրականացվելու են հանքային ջրերի աղբյուրներից տասնյակ կլիոմետրեր հեռավորության վրա և բացարձակ այլ բարձրությունների վրա անգամ տեսականորեն չեն կարող որևէ ազդեցություն ունենալ ջրի որակի վրա: Կատարել ենք նաև իզոտոպների ուսումնասիրություն, որը փաստել է, որ Ջերմուկի հանքային ջրերը որևէ կերպով կապված չեն Ամուլսարի ջրատար շերտի հետ:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս