Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է, բայց ոչ մեծ թիմ». Ալան Շիրեր

«Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը մեկնաբանել է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու որոշումը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շեշկոյով հետաքրքրված է եղել նաև «Նյուքասլը»։

«Թվում է, Բենյամին Շեշկոն ընտրության հնարավորություն ուներ երկու ակումբների միջև՝ «Նյուքասլի» և «Մանչեսթեր Յունայթեդի»։ Մեկը տիտղոս է նվաճել ու խաղալու է Չեմպիոնների Լիգայում, մյուսը ոչինչ չի հաղթել, ԱՊԼ-ում 15-րդ տեղն է գրավել ու սարսափելի մրցաշրջան է անցկացրել։ Ես հասկանում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է, բայց այս պահին այնքան էլ նշանակալի թիմ չէ»,- Շիրերի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Անցած մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը մասնակցել է 45 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 21 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt կայքի տվյալներով՝ Շեշկոյի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս