Բաժիններ՝

Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության մեծ մասը ԵԱՏՄ երկրների հետ է

2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ու առևտրի հաշվեկշռում գերակշռել է առևտուրը ԱՊՀ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

ԱՊՀ երկրներին է բաժին հասել Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ու առևտրի 37.7 տոկոսը, որից 36.8-ը՝ ԵԱՏՄ պետությունների հետ է:

Եվրամիության երկրների հետ նման հարաբերությունների ծավալը 12 տոկոս է: Առևտրային մնացած բոլոր գործընկերների հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը հանրագումարում 50.3 տոկոս է:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 45 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 668.6 մլն դոլար, որից շուրջ 3.5 միլիարդը՝ ԵԱՏՄ, 88.4 միլիոնը՝ ԱՊՀ մյուս երկրների, 1.1 միլիարդը՝ ԵՄ և մոտավորապես 4.8 միլիարդը այլ պետությունների հետ:

Հատկանշական է, որ դիտարկվող ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը կրճատվել է 53.7 տոկոսով, մինչդեռ ԱՊՀ մյուս պետությունների հետ՝ ավելացել է 20.4, իսկ ԵՄ երկրների՝ 9.5 տոկոսով: Այլ երկրների հետ առևտրի ծավալը կրճատվել է 44.6 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս