Պենտագոնի ղեկավարը զգուշացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին՝ կապված «Եվրամայդանը» ցրելու հետ
France 24 հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը զգուշացրել է իր ուկրաինացի գործընկեր Պավել Լեբեդևին՝ «յուրաքանչյուր ձևով» ռազմական ուժ չկիրառելու համար Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարների նկատմամբ: Հեյգելը Լեբեդևի հետ հեռախոսազրույց է ունեցել երեկ:
Այս մասին հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղարը, ըստ որի՝ Հեյգելը Լեբեդևին մատնանշել է ցուցարարների ցրման ժամանակ զինվորականների ցանկացած մասնակցությունից բխող պոտենցիալ վնասը: Բացի այդ, նա Լեբեդևին զգուշացրել է, որ անթույլատրելի է քաղաքացիական բնակչության դեմ Ուկրաինայի զինված ուժերի կիրառումը՝ անկախ նրանից, թե դա ինչ տեսքով կիրականացվի:



