2002-2012 թվականներին Ադրբեջանը հանդիսացել է Բելառուսի ռազմական տեխնիկայի հիմնական գնորդներից մեկը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2002-2012 թվականներին Ադրբեջանը հանդիսացել է Բելառուսի սպառազինության ու ռազմական տեխնիկայի հիմնական գնորդներից մեկը: Այս մասին վկայել են ՄԱԿ-ի տվյալները:

Վերջին 10 տարում Բելառուսի վաճառած տանկերի ու հրանոթների քանակով Ադրբեջանը զբաղեցրել է առաջին տեղը, զրահատեխնիկայի գնման հարցում՝ երկրորդ տեղը, և մարտական ինքնաթիռների գնման հարցում՝ երրորդ տեղը:

Մասնավորապես, 2002-2012 թվականներին Բելառուսն ընդհանուր առմամբ վաճառել է 271 հիմնական մարտական տանկ: Դրանցից 153-ը (56.4 տոկոս) T-72 տանկեր, գնվել են Ադրբեջանի կողմից: Միևնույն ժամանակահատվածում Բելառուսն արտահանել է տարբեր տրամաչափի 223 հրետանային համակարգ, որոնցից 132-ը (59.1 տոկոս) վաճառվել է Ադրբեջանին:

Ադրբեջանը Բելառուսից գնել է «Դ-30» տիպի 120 հրանոթ և 2Ս7 «Պիոն» տիպի 12 ինքնագնաց հաուբից՝ 203 միլիմետր տրամաչափի: Այդ 10 տարիներին Բելառուսը վաճառել է 66 մարտական ինքնաթիռ, որից 11-ը բաժին են ընկել Ադրբեջանին: Բելառուսը վաճառել է նաև 181 զրահատրանսպորտյոր և հետևակի մարտական մեքենա, որից 60-ը՝ Ադրբեջանին:

Տեսանյութեր

Լրահոս