Բաժիններ՝

Ադրբեջաներենով հաղորդագրություն՝ Երևան- Մոսկվա չվերթի ինքնաթիռում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Չեմ կարող չգրել: Դեկտեմբերի 8-ին Երևան- Մոսկվա Աերոֆլոտի թռիչք SU1861 ինքնաթիռի անձնակազմը վայրէջք կատարելիս միացրեց ավտոմատ ձայնագրությունը, որի բովանդակությունը ծանոթ է յուրաքանչուրի, ով երբևէ ինքնաթիռով ճամփորդել է Ռուսաստան. ուղևորները, որոնք ՌԴ կամ Բելառուսի քաղաքացիներ չեն, ժամանելով օդանավակայան, պետք է ներկայացնեն լրացված միգրացիոն քարտը… Այն, որ զգուշացնում են, շատ նորմալ է` ՌԴ-ի միգրացիոն քաղաքականություն էխ և այդպես էլ պետք է լինի: Հարցն այն է, թե ինչ լեզվով է հնչում ձայնագրությունը: Շատերդ երևի կռահեցիք` անգլերեն ու ռուսերեն: Բայց դրանք ախր 2-րդ և 3-րդ լեզուներ պետք է լինեն: Առաջինն, ըստ տրամաբանության, պետք էր որ հայերենը լիներ, բայց ավաղ… ադրբեջաներեն էր… Ցավալին էլ այն չէր, որ ներողություն չխնդրեցին այլ այն, որ հայերենն այդպես էլ չդրեցին: Կամ չունեին, կամ էլ համարեցին, թե, ինչ մի մեծ բան է եղել, որ: Բայց այդ դեպքում, ինչու ունեն ադրբեջաներեն, իսկ հայերեն՝ ոչ: Կամ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենար հաջորդ օրը, եթե Ադրբեջան(ից) ժամանող ինքնաթիռում տեղի ունենար տրամագծորեն հակառակը՝ աններողություն ու անուղղում միացվեր հայերեն ձայնագրությունը. է՛լ հատուկ լուրերի թողարկում, որ ադրբեջանական ԱԳՆ-ն նոտա է հղել, էլ դեսպանին կանչել ու Աերոֆոլոտի պորտը տեղը դնել: Այստեղ են ասել. մի անգամ փորձեք արժանապատվություն դրսևորել, եթե ունեք իհարկե… վստահ եմ, որ կապրեք հպարտ երկրի քաղաքացի լինելու հաճույքը ու երևի թե կրկին փորձեք… »։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031