Կեղծիք են տարածում. ո՛չ Բուլղարիայի ՀԱԵ թեմական խորհուրդը, ոչ էլ թեմը չեն միացել տիրադավ 10 եպիսկոպոսներին
Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված տասը եպիսկոպոսները, որոնք պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, որոշել են հենց վաղը ուլտիմատումով գնալ իրենց երբեմնի տունը՝ ՄայրԱթոռ՝ պահանջելու Վեհափառ Հայրապետի հրաժարականը:
Պյուռոսյան հաղթանակներով հայտնի նրանց պահանջի պատվիրատուն՝ Նիկոլ Փաշինյանը, կարճ ասած, ուզում է այս անգամ էլ ներհակությունների, ժողովրդի միջև պառակտումների գնով իր մտասևեռում-ցանկությունը իրականություն դարձնել, իսկ սրա համար անգամ քարոզչական ծխածածկույթն է ապահովում սեփական լրատվականներով: Ինչ խոսք, ադրբեջանական մեդիան, փաշազադեները հերթական հրճվանքը կապրեն…
Օրինակ, քիչ առաջ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», նրա կուսակցական կայքը՝ «Սիվիկ»-ը, նրանց սատելիտ և նորածիլ որոշ կայքէջեր, իրար հերթ չտալով՝ տարածում էին տեղեկություն, թե իբր Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) թեմական խորհուրդը միանում է Փաշինյանի հետ հանդիպած տասը տիրադավ եպիսկոպոսների վերջին ուղերձին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով:
Նկատենք՝ ոչ թե Բուլղարիայի հայոց թեմը, այլ իբրև թե՝ թեմական խորհուրդը: Բայց պարզվում է՝ ոչ էլ թեմական խորհուրդն է միացել. 168.аm-ը հավաստի աղբյուրներից ճշտեց, որ թեմական խորհրդի ընդամենը մի քանի անդամներ են որոշել այսպիսի հայտարարություն տարածել՝ կարգալույծ եղած Տեր Արմեն քահանա Մելքոնյանի մասնակցությամբ:
Ի դեպ, նրա կարգալուծությանմասին լուրը նաև Փաշինյանի ընտանեկան թերթն էր տարածել:
Այնպես որ, դա ընդամենը մի քանի հոգու նախաձեռնություն էր, «պոդդերժկա»՝ իշխանական քարոզչությանը:
