Գուցե «տասնյակը» վաղը Էջմիածնի փոխարեն Գանձասա՞ր գնա. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը համացանցում տեղադրել է Վեհափառ Հայրապետի լուսանկարը՝ կից գրառմամբ. «Իսկ միգուցե «տասնյակը» վաղը Էջմիածնի փոխարեն, դիցուք, Գանձասա՞ր գնա, քանզի հայկական սրբությունների իրական պղծումն այժմ բռնազավթված Արցախում է տեղի ունենում բարբարոսական տարերքի կողմից։

Արցախում Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի և մեր հարյուրավոր այլ սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու»։

Խոսքեր չկան, ուղղակի պատմության ծաղրն է մեր հանդեպ։

#չՀայաստանը»:

Տեսանյութեր

Լրահոս