Օրենքով սահմանվում է նոր նպաստ ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի մինչև 6 տարեկան լրանալը. 2026 թ.-ից ի՞նչ փոփոխություններ են սպասվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են. «Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու որոշումը, ըստ որի`

Օրենքով սահմանվում է նոր նպաստ ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի մինչև 6 տարեկան լրանալը (ամսական 50,000 դրամ), որը ուժի մեջ կմտնի 2026թ․ հունվարի 1-ից։

2026թ․ սեպտեմբերի 1-ից հետո ծնված երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը անկախ երեխայի կարգաթվից կվճարվի նույն չափով (500,000 դրամ)։

2026թ․ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով»։

Տեսանյութեր

Լրահոս