Վաղը ժամը 15։30֊ին լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Լևոն Քոչարյան

Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված տասը եպիսկոպոսները, որոնք պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, որոշել են հենց վաղը ուլտիմատումով գնալ իրենց երբեմնի տունը՝ ՄայրԱթոռ՝ պահանջելու Վեհափառ Հայրապետի հրաժարականը:

Այս տեղեկությունից հետո քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներ, քաղաքացիներ համացանցային տարբեր հարթակներում ֆլեշմոբի նման սկսեցին հայտարարություն տարածել, որ իրենք հաջակցություն Մայր Աթոռի ու նրա գահակալի՝ լինելու են Սուրբ Էջմիածնում:

Քիչ առաջ նման հայտարարություն տարածեց նաև ԱԺ «Հայասատան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Վաղը՝ ժամը 15։30֊ին, լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031