Բաժիններ՝

Ռասմուսենն Ուկրաինայում բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնությունից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ուկրաինայում բոլոր կողմերին երեկ կոչ է արել զերծ մնալ բռնությունից, իսկ ուկրաինական իշխանություններին կոչ է արել պահպանել խոսքի ազատությունն ու ազատ հանրահավաքներ անցկացնելը.

«Ես բոլոր կողմերին կոչ եմ անում, որ ամեն գնով խուսափեն ուժ կիրառելուց: Ես ԵԱՀԿ գործող նախագահ Ուկրաինային կոչ եմ անում ամբողջովին կատարել սեփական միջազգային պարտավորությունները և պահպանել խոսքի ազատությունն ու ազատ հանրահավաքների անցկացումը»:

Կիևի կենտրոնական շրջաններում տեղի են ունեցել բազմահազարանոց բողոքի ակցիաներ՝ ընդդեմ գործող իշխանությունների, որոնք նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից օրեր առաջ կասեցրին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը:

Ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներում տուժել է 112 մարդ, որից 42-ը հոսպիտալացվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս