Ռուսաստանյան բանակի Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ավելի քան 1600 զինծառայողներ ուղարկվել են Վոլգոգրադի և Բուդյոնովսկի զորամասեր, որտեղից էլ նրանք զորացրվելու են:
Այսօր տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 18.00-ի դրությամբ, փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը, իսկ Գյումրի-Վանաձոր և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
ԳԱԼԱ-ն ֆոտոշարք է հրապարակել Գյումրիից: Ֆոտոշարքն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավեքենայի վարորդը Երևանի Ամիրյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու:
Ռուսաստանը, Խորհրդային Միության անկումից հետո դասեր չքաղելով, չհրաժարվեց իր տարածքում գործող արատավոր համակարգից, որն ի սկզբանե դատապարտված էր, և շարունակելով շահագործել` այն 21-րդ դարում ձեռք բերեց «խողովակի և այն սպասարկող մարդկանց» տնտեսությամբ գոյատևող պետության անվանումը:
Նոյեմբերի 29-ից երեկոյան ժամերին և 30-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, Առանձին հատվածներում բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ից 28-ն աշխատանքային այցով գտնվել է Բելգիայի Թագավորությունում, որտեղ հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ:
Հայաստանը միակ անդամ երկիրն է լինելու, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ, Սահմանադրությամբ ամրագրված միակ պետական լեզուն հայերենն է, և ռուսերենի կարևորությունը բացառապես դիտվում է որպես ազգամիջյան շփումների, քաղաքակրթական, ռուսալեզու մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու և հաջող կարիերա անելու տեսակետից
Իրանի ու Արևմուտքի մերձեցումն արդեն իսկ սկսել է բացասաբար ազդել Ադրբեջանի տնտեսության վրա, որը հենված է նավթի արտահանման վրա:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսուհետև ընկալելու է որպես ոստիկանության ավագ խորհրդատու և ըստ այդմ որոշելու է՝ որ հարցով դիմել, որ հարցով չդիմել:
Դա միտված է ապօրինի ներգաղթյալների ներհոսքը կանխելուն:
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել 1979 թ. ծնված Անահիտ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, իր ծանոթ Լյովիկը տանը ձեռքով հարվածել է իր դեմքին և տնից հափշտակել իրեն պատկանող 2 բջջային հեռախոսները:
Հատուկ հանձնաժողովը տեղեկատվություն է հավաքելու Վրաստանում կոմունիստական ու ֆաշիստական խորհրդանիշների օգտագործման մասին:
Դարանակալման արդյունքում մահացու վնասվածք հասցնողը հայտնաբերվել և կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հայաստանն անշեղորեն գնում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով, իսկ եվրոպական մոդելով մեր պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է:
Եգիպտոսում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի նախապատրաստումը:
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1932 թ. ծնված Ռուբեն Գ.-ն և հայտնել, որ հարևանը հարձակվել է իր վրա, ծեծել իրեն և կնոջը:
Հարվածի հետևանքով BMW-ի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հարվածել է պատին, այնուհետև բախվել է Երևանի բնակիչ, 76-ամյա Վլադիմիր Կարապետյանի վարած Volkswagen Passat մակնիշի 22 ՕՏ 796 համարանիշի ավտոմեքենային:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը որոշել է բողոքի ակցիա իրականացնել դեկտեմբերի 2-ին :
Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 28-ին, ժամը 17.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Կարեն Ս.-ին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Էդգար Պողոսյանի կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին նշված է այսօր Վիլնյուսում երրորդ գագաթաժողովի մասնակիցների ընդունած ամփոփիչ հռչակագրում:
Թուրքիայում կանխվել է նախագահ Աբդուլլահ Գյուլի վրա հարձակումը: