
Շղթայական ավտովթար` Առինջի կամարի մոտ. shamshyan.com (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ նոյեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի հարևանությամբ, Toyota Camry մակնիշի 91 MM 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Էդգար Բանգոյանը նշված ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Վարդան Մամիկոնյան փողոցի բնակիչ 46-ամյա Ալինա Մանուկյանի վարած BMW մակնիշի 34 ՍA 474 համարանիշի ավտոմեքենային:
Հարվածի հետևանքով BMW-ի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հարվածել է պատին, այնուհետև բախվել է Երևանի բնակիչ, 76-ամյա Վլադիմիր Կարապետյանի վարած Volkswagen Passat մակնիշի 22 ՕՏ 796 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով, բարեբախտբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները այստեղ`