Բաժիններ՝

«Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովն անցկացվելու է 2015 թվականին Ռիգայում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովն անցկացվելու է 2015 թվականի առաջին կեսին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Դա կլինի «Արևելյան գործընկերության» թվով չորրորդ գագաթաժողովը:

Այս մասին նշված է այսօր Վիլնյուսում երրորդ գագաթաժողովի մասնակիցների ընդունած ամփոփիչ հռչակագրում: «Արևելյան գործընկերության» երրորդ գագաթաժողովը Վիլնյուսում բացվել է երեկ և ավարտվել է այսօր:

«Արևելյան գործընկերության» հիմնադիր գագաթաժողովն անցկացվել է 2009 թվականի մայիսի 7-ին, Պրահայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930