
Վիճաբանություն` հարևանների միջև

Նոյեմբերի 28-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1932 թ. ծնված Ռուբեն Գ.-ն և հայտնել, որ հարևանը հարձակվել է իր վրա, ծեծել իրեն և կնոջը:
Նույն օրը, ժամը 10.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1942 թ. ծնված Ժորա Ս.-ն և հայտնել, որ իր առաջին հարկի հարևանը հայհոյում և փորձում է քարով խփել իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.00-ի սահմաններում, իրենց շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, վերջիններս ոտքերով և փայտերով հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն