
Էդուարդ Շարմազանով. Վիլնյուսում Հայաստանը վերահաստատեց, որ ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում Վիլնյուսում ընթացող Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովում Նախագահ Սարգսյանի ելույթը եւ Հայաստանի ու Եվրոպայի միջեւ ընդունված համատեղ հայտարարությունը, որտեղ կողմերը ըստ ԱԺ փոխնախագահի` վերահաստատում են իրենց կամքը` շարունակելու քաղաքական երկխոսությունը ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Նախագահ Սարգսյանի ելույթի` Հայաստան-ԵՄ համագործակցության հատվածին, Շարմազանովն ասաց, որ այնտեղ կային մի քանի կարեւոր եւ ուշադրության արժանի ազդակներ.
«Առաջին, Հայաստանն անշեղորեն գնում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով, իսկ եվրոպական մոդելով մեր պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է:
Երկրորդ, խոսելով բաժանանար գծերից զերծ Եվրոպա կառուցելու մասին` ՀՀ առաջնորդը քարոզում է ոչ թե պատերազմ, այլ խաղաղութուն եւ հաշտություն, ինչը եվրոպական արժեհամակարգի մի մասն է»:
Էդուարդ Շարմազանովի գրասենյակ