Անկարայում Եգիպտոսի դեսպանը վերադարձել է հայրենիք
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Եգիպտոսի դեսպան Աբդուռահման Սելահադդինը վերադարձել է հայրենիք: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը: Դրանով իսկ Թուրքիայի ու Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցվել է մինչև գործերի հավատարմակատարի մակարդակի:
Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Բոթսալը Կահիրեից Թուրքիա է վերադարձել երեկ: Թուրքիայի ԱԳՆ-ը նրան անցանկալի անձ էր հռչակել նոյեմբերի 23-ին՝ պահանջելով լքել երկիրը: Ի պատասխան, Թուրքիան էլ անցանկալի անձ է հռչակել Աբդուռահման Սելահադդինին: