![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանն իր միջուկային ծրագրի իրագործումը կդադարեցնի դեկտեմբերին կամ հունվարին
![](https://168.am/wp-content/uploads/2013/11/download-33.jpg)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն իր միջուկային ծրագրի իրագործումը կդադարեցնի ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ 2014 թվականի հունվարի սկզբին: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:
Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանն ու «Վեցյակը» հաստատել էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ տիրող լարվածության վերացմանն ուղղված գործողությունների պլանը: Պայմանավորվածությունը նախատեսված է վեց ամսով և ենթադրում է Իրանի միջուկային ծրագրի զարգացման սահմանափակում՝ հակաիրանական պատժամիջոցների թուլացման դիմաց:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ է տալիս հուսալ, որ ավելի կընդլայնվի Իրանի մուտքն էներգակիրների համաշխարհային շուկա: