
Գասպարին համարում է, որ ՄԻ պաշտպանը ոստիկանության խորհրդատու է (տեսանյութ)

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսուհետև ընկալելու է որպես ոստիկանության ավագ խորհրդատու և ըստ այդմ որոշելու է՝ որ հարցով դիմել, որ հարցով չդիմել: Այս մասին այսօր Գասպարին ասել է Epress.am-ի հետ զրույցում։ Ակտիվիստը երեկվանից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ է հայտարարել: Oգոստոսի 23-ին քաղաքապետարանի մոտից ակտիվիստին բերման են ենթարկել ոստիկանության բաժին և առանց որևէ փաստաթղթի ներկայացման մի քանի ժամ անց ազատ արձակել։ Գասպարին դիմել էր ՄԻՊ-ին և իրազեկել տեղի ունեցածի մասին։ Նա խնդրել էր պարզաբանել, թե ինչու իրեն փաստաթղթեր չեն ներկայացվել:
Ակտիվիստը պաշտպանին դիմել էր նաև օգոստոսի 24-ին՝ խնդրելով հաստատել, որ ինքն իրոք եղել է ոստիկանական բաժնում, և ՄԻՊ-ը տեղյակ է այդ մասին։ Որևէ պատասխան չստանալով՝ Գասպարին ևս 3 դիմում-նամակ էր ուղարկել գրասենյակ:
Այսօր Գասպարին նույն պահանջը ներկայացրել է գրասենյակի աշխատակիցներին և խնդրել է բացատրություն տալ՝ ինչո՞ւ պաշտպանի գրասենյակն այդ պահին չի արձագանքել կատարվածին։ Գրասենյակի ներկայացուցիչը պնդել է, թե ՄԻՊ-ը դիմումներին պատասխանում է միայն ուսումնասիրություններ կատարելուց հետո:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: