Բաժիններ՝

Քննիչը խոշոր չափով կաշառք է ստացել

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Էդգար Պողոսյանի կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Քաղաքացի Ա. Հ.-ի հաղորդման` Էդգար Պողոսյանը ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 1-ին մասով իր նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու համար կաշառք է պահանջել:

2013 թ. նոյեմբերի 28-ին` ժամը 10.00-ի սահմաններում, Էդգար Պողոսյանն իր աշխատասենյակում Ա. Հ.-ից կաշառք ստանալուց անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ:

Էդգար Պողոսյանը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս