Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ ՀՀ ՊԵԿ-ի համագործակցությունն ավելի է սերտանում
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ից 28-ն աշխատանքային այցով գտնվել է Բելգիայի Թագավորությունում, որտեղ հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ: Քննարկվել է 2014-ին «Կոլումբոս» ծրագրի 3-րդ փուլի մեկնարկին, լիազորված տնտեսական օպերատորների ընտրությանը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ բիզնես-գործընթացների կառավարմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ՀՄԿ գլխավոր քարտուղարն ընդունել է ՊԵԿ նախագահի հրավերը` 2014 թվականի 4-րդ եռամսյակում այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ նրա վերջին այցին հաջորդած բարեփոխումներին: Կունիո Միկուրիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել Դիլիջանի ուսումնական կենտրոնի բացման արարողությանը, ինչպես նաև այցելել հայ-վրացական սահմանային անցման կետեր` վերակառուցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Այցի ընթացքում վերահաստատվել է համատեղ կրթական ծրագրերի կազմակերպման, Համաշխարհային մաքսային կազմակերպության էլեկտրոնային ուսուցման մոդուլների ներդրման, սահմանների համալիր կառավարման ոլորտում համատեղ քայլերի իրականացման, ապրանքների տեղաշարժի մասին նախնական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակման և մաքսային ընթացակարգերի կատարելագործման ու ներդաշնակեցման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին