Դեպարդյեին հաջողվել է խուսափել Վրաստանում ձերբակալվելու հեռանկարից

Վրաստանի իշխանությունները ֆրանսիացի դերասան, ՌԴ քաղաքացի Ժերար Դեպարդյեի նկատմամբ պատժամիջոց չեն կիրառել` առանց իրենց համաձայնության Աբխազիա այցելելու համար:

Դեպարդյեն, ով հոկտեմբերի 20-ին Բաքվում իրականացվող նկարահանումներից հետո տարանցիկ չվերթով Թբիլիսիի օդանավակայանում էր գտնվել, հայտնվել էր Վրաստանի անվտանգության աշխատակիցների ուշադրության կենտրոնում:

Ավելի ուշ «Грузия Online»-ը տեղեկացրեց, որ Վրաստանի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ դերասանի անձնագիրը «մաքուր» էր եւ այնտեղ Աբխազիա մուտք գործելու կնիք դրված չի եղել: Հետեւաբար, սահմանապահները որեւէ իրավունք չեն ունեցել դերասանին ձերբակալելու:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031