Բաժիններ՝

Պատահարներ Արարատի մարզում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-21723-118-01» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե ցանկապատի:

Պատահարի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի կենտրոնական հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս