Բաժիններ՝

Սկսվել է Հյուսիսայի պողոտայի կառուցապատումը

«Փաստինֆո» -ի հաղորդմամբ` մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերին: Երեւանի գլխավոր ճարտարապետի գրասենյակի տեղեկացմամբ, այսօր արդեն պողոտայի մի հատվածում սկսվել են սալահատակի քանդման աշխատանքները: Բնականաբար, հարց է ծագում՝ ինչ է ներառում Հյուսիսային պողոտայի վերակառուցում կոչվածը:

Պարզվում է՝ վերակառուցման համատեքստում պողոտայում համալիր փոփոխություններ կարվեն: Կիրականացվի հատակի սալիկապատում. Հյուսիսային պողոտայի բետոնե ծածկը կփոխարինվի գրանիտե բազմագույն սալաքարերով, որի առաջին խմբաքանակը՝ 1600 քմ մակերեսով, արդեն Հայաստանում է:  Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից մեզ տեղեկացրեցին, որ «Սալիկապատման աշխատանքները իրականացվելու են մի քանի փուլով, առաջին փուլում գրանիտե սալիկներով կծածկվի շուրջ 1000 քմ տարածք, իսկ ընդհանուր առմամբ Հյուսիսային պողոտայում սալիկապատման ենթակա է մեկ հեկտար (10 հազար քմ) տարածք»: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դրանք պայմանավորված կլինեն կլիմայական պայմաններով, այսինքն՝ աշխատանքները կշարունակվեն այնքան, որքան թույլ կտա եղանակը, իսկ շարունակությունը կարվի 2014 թ. գարնանը»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս