Բաժիններ՝

Եգիպտացի ոստիկաններին կալանավորել են իսլամականների զանգվածային սպանության համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի դատախազությունն այսօր արտոնել է 4 ոստիկանի կալանավորելը, որոնք մեղադրվում են «Մուսուլման եղբայրներ» շարժման 38 անդամի սպանության մեջ: Վերջիններս ձերբակալվել էին օգոստոսին Կահիրեում տեղի ունեցած հուզումներից հետո:

Հետաքննության տվյալներով՝ այդ 38 անձինք զոհվել մեկուսարանում ոստիկանների նետած արցունքաբեր գազի լիցքից: Նրանք բոլորն էլ խեղդվել են: ՆԳՆ-ի ղեկավարությունը սկզբնական շրջանում փորձել է ներկայացնել դեպքերի զարգացման այլ տարբերակ, ըստ որի՝ բանտարկայլաները փորձել են փախուստ կազմակերպել, ինչի համար էլ ոստիկանները կիրառելեն արցունքաբեր գազ:

Սակայն դատախազությունն այլ կարծիքի է եղել, և որոշել է կալանքի տակ առնել իրավապահներին: Սկզբնական շրջանում ձերբակալվել է 7 իրավապահ, սակայն ավելի ուշ նրանցից երեքին ազատ են արձակել, քանի որ նրանք եղել են շարքային աշխատակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս