Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս սատարել կառույցին՝ համազգային նախաձեռնությունների իրականացման գործում:
Տոնական շքերթի մասնակիցների հաջորդ կանգառը Հանրապետության հրապարակն էր, որտեղ նրանց են միացել նաև հրապարակում նախատեսվող միջոցառման մասնակիցները:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:
Ինչն էր պատճառը, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության 8 հոգանոց կազմից հենց Զարուհի Փոստանջյանին թույլ տվեցին հարց տալ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ նիստի ժամանակ, իսկ ոչ իշխանական 5 պատգամավորներից մյուսները՝այդ թվում ընդդիմադիր պատգամավորները, օրինակ` Լևոն Զուրաբյանը հարց չկարողացան հնչեցնել:
Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն, գլանակի մեջ հայտնաբերված բուսական ծագմամբ ընդհանուր 0,93 գրամ հաստատուն քաշով նյութը հանդիսանում է 0,83 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոցի և 0,1 գրամ քաշով թութունի բույսի մասնիկների խառնուրդ։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 16-ից փոփոխություն է տեղի ունենալու մայրաքաղաքի փողոցներում: Խորենացի փողոցը՝ Խորենացի-Բեյրութի փողոցների խաչմերուկից (Շահումյանի անվան հրապարակից) մինչև Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկն ընկած հատվածը դառնում է երկկողմանի՝ նախկին միակողմանի երթևեկության փոխարեն:
Եթե Խորհրդային Հայաստանի իշխանությունները հնարավորություն չունեին լիարժեք պահանջներ ներկայացնել հայոց ազգային իրավունքների վերաբերյալ և հարկադրված էին լռել, ապա Խորհրդային միության անկումից հետո հայկական երկու հանրապետությունների իշխանությունները ազգային-ազատագրական պայքարի դրոշը, պայքարի ղեկավարումը պարտավոր էին տանել բոլոր ճակատներում:
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Շարուրի փողոցում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, պատճառել վնասվածքներ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ ՀՀ տնտեսական աճի դանդաղման պատճառներից մեկը բյուջետային թերածախսն է։ Այսինքն՝ կառավարությունը անցել է խնայողական ռեժիմի։
Հոկտեմբերի 11-ին, ժամը19.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ Քասախ գետի կամրջի մոտ, իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանին
Քրիստինե Պեպելյանը և Մարտ Բաբայանը հանրության դատին են ներկայացրել իրենց նոր տեսահոլովակը՝ «Лишь любовь»։ Այն արդեն հրապարակված է YouTube պորտալում։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին:
Հոկտեմբերի 11-ին, ժամը13.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ազատության պողոտայի 6 շենքի մի բնակարանից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1970 թ. ծնված Դավիթ Գ.-ին, որը 2006 թ. հոկտեմբերի 28-ից Ուկրաինայի Հանրապետության Կիևի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի հետ ապօրինի առնչվելու մեղադրանքով:
«Դա ուղղակի նվեր է եղել, որը Սրբազանը ընդունել է որպես նվեր: Հանրային աղմուկը մեծ նշանակություն չի կարող ունենալ որևէ մարդու անձնական կյանքի որոշումների հետ կապված, ինչպես մեքենայի վաճառքն էր»,- նշել է նա:
Ընդհանուր առմամբ, տվյալ որոշմամբ սառեցվել են 349 մարդու և 67 ընկերության ակտիվները:
Ճանաչված լրագրող եւ հրաշալի մարդ՝ Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համար՝ պարզապես Ժենյա) իր ընկերների օգնության կարիքն ունի: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել է անվանի լրագրողի առողջությունը:
«Հատուկ «168 ժամի» համար ասեմ, որ Արթուր Ավագյանն առայժմ չի նշանակվել լեզվաբանական համալսարանի պրոռեկտորի պաշտոնում»։
Մենք ձգտում ենք առաջիկա տարիներին աստիճանաբար պրոֆեսիոնալացնել Թուրքիայի զինված ուժերը:
Կամավորներից կազմված երեք խմբերը ժամը 11։00-ից լվացել են Երևանի կենտրոնական զբոսայգիներում ու փողոցներում տեղադրված արձանները՝ հրշեջների աջակցությամբ։
Ընդգծվում է, որ Հուսեին Ֆերիդունը Հասան Ռոուհանիի խորթ եղբայրն է:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.55-ին, 1960 թ. ծնված Աշոտ Գ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի թիվ 10 շենքի դիմաց իր «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենային է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ «Մերսեդես»-ի վարորդը` 1971 թ. ծնված Մկրտիչ Հ.-ն, «ԱԴՄԱԳԱ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է իր դեմքին՝ ճակատի մասում պատճառելով վնասվածք:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը, պարզվում է, մի խումբ քաղաքացիներից գումարներ է վերցրել և չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբել։
Phailin-ը կարող է դառնալ վերջին 14 տարում ամենակործանարար փոթորիկը Հնդկաստանում:
Հոկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գևորգի Գալստյանը:
Ադրբեջանի ԿԸՀ-ն կարծում է, որ դրանով իսկ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը մեկուսացնում է իրեն:
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Տիգրանյանը վարելով Volkswagen մակնիշի 30 ՍՏ 712 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել: