Հանրապետության հրապարակում շքերթի մասնակիցներին ողջունել են շուրջ 1000 պարողներ (լուսանկարներ)
Տոնական շքերթի մասնակիցների հաջորդ կանգառը Հանրապետության հրապարակն էր, որտեղ նրանց են միացել նաև հրապարակում նախատեսվող միջոցառման մասնակիցները:
Համերգային ծրագրի շրջանակում իրենց կատարումներով ներկաներին ողջունել են շուրջ 1000 պարողներ ու սիրված արտիստներ: Միջոցառումն ուղեկցվել է նաև մարզական ցուցադրական ելույթներով:
Արդեն նաև Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն իր ելույթում նախ շնորհավորել է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Իսկապես հուզված եմ: Երևանը մեր վերջին մայրաքաղաքն է, և մենք բոլորս պետք է ապրենք այնպես, որ մեր ամբողջ ուժն ու կարողությունները անմնացորդ ներդնենք մեր սիրելի քաղաքի համար: Սա պետք է լինի մեր կարգախոսը: Ուզում եմ այսօր շնորհակալություն հայտնել այս ֆանտաստիկ քաղաքին, որն ինձ դաստիարակել է, քաղաքապետին, որ ինձ արժանի համարեցին այս կոչմանը: Կոչ եմ անում բոլորին ջանք ու եռանդ չխնայել մեր մայրաքաղաքի ամեն անկյունի մասին հոգ տանելու համար: Հերիք չի, որ դու Երևան սիրես, այնպես պետք է ապրել, որ Երևանը քեզ սիրի»,- նշել է Լևոն Իգիթյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն