Ինչո՞ւ Զուրաբյանը հարց չտվեց ԵԽԽՎ-ում

Ինչն էր պատճառը, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության 8 հոգանոց կազմից հենց Զարուհի Փոստանջյանին թույլ տվեցին հարց տալ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ նիստի ժամանակ, իսկ ոչ իշխանական 5 պատգամավորներից մյուսները՝այդ թվում ընդդիմադիր պատգամավորները, օրինակ` Լևոն Զուրաբյանը հարց չկարողացան հնչեցնել:

ԳԱԼԱ-ի այս հարցին ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանը պատասխանել է՝ պատգամավորները հարց տալ չեն կամեցել պարզապես.

«Ընթացակարգը հետեւյալն է, եւ բոլորն էլ գիտեն՝ Ս. Սարգսյանը պետք է մեկներ եւ պետք է ելույթ ունենար: Ու հենց հաստատվում է բյուրոյի կողմից օրակարգը, ապա անմիջապես հնարավորություն ունես հերթագրվելու հարցադրում անելու համար: Տվյալ դեպքում պետք է արագ հերթագրվես, որպեսզի քո հերթը հասնի, մեր պատվիրակությունից ես իհարկե արագ հերթագրվեցի, այդ իսկ պատճառով էլ անմիջապես իմ հերթն էր, հենց առաջինն էի: Խմբակցություններն ունեն արտահերթ հարց հղելու իրավունք, ես առաջինն էի: Ինչպես ես, նրանք էլ կարող էին գրանցվել, հիմա իրենք պիտի բացատրեն՝ ինչու իրենք հիմնականում չէին գրանցվել, իշխանության պատվիրակները, հասկանալի է, իրենց ներկայացուցիչներն էին, ոչ թե ժողովրդի: Հիմա նրանք, որ համարվում էին ոչ իշխանական պատվիրակներ, իրենք ինչո՞ւ չէին հերթագրվել, եւ երբ տեսնում եմ քննադատություններ իրենց խմբակցությունների կողմից այն մասին, թե նման հարցադրումներ իրենք չէին անի, լավ կլիներ, որ իրենք հերթագրվեին եւ իրենց ճաշակով եւ իրենց ցանկությամբ իրենց հարցադրումը անեին… իսկ ինչ մնում է ինձ, ես չեմ խուսափել, ես բացակա չեմ եղել եւ իմ հարցն եմ տվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս