Բաժիններ՝

Ռուսական բանկերը ցանկանում են մտնել հայկական շուկա

Հայաստանի բանկային շուկա ռուսական նոր խաղացողների մուտքը կնպաստի հանրապետության ֆինանսական հատվածի զարգացմանը, լրագրողներին հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Սամվել Ճզմաչյանը։

«Մեր տվյալներով` ռուսական ևս մեկ–երկու բանկային կառույց ցանկանում  է դուրս գալ հայկական շուկա` այլ բանկեր գնելու կամ սեփականը բացելու միջոցով», – ըստ ԱՌԿԱ-ի՝ ասել է նա։

Ճզմաչյանի խոսքերով` հայկական շուկա ռուսական բանկերի մուտքը թույլ կտա լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել, ինչպես նաև կնպաստի մրցակցության աճին։

«Սա միանշանակ բխում է մեր բնակչության շահերից, քանի որ առողջ մրցակցության պայմաններում կարող են նվազել տոկոսադրույքները», – նշել է նա։

Մեկնաբանելով ՄՄ Հայաստանի մուտքի հնարավոր ազդեցությունը բանկային համակարգի վրա` ՀԲՄ ղեկավարն ընդգծել է, որ այդ գործընթացներն էական ազդեցություն չեն ունենա ֆինանսական հատվածի վրա, որտեղ ռուսական բանկերն արդեն լայնորեն ներկայացված են։

«Ինչ վերաբերում է երկրի վրա ազդեցությանը, ապա ես անձամբ կարծում եմ, որ ՄՄ մուտքը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է։ Սա միանշանակ շատ ճիշտ քայլ է», – ավելացրել է նա։

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս