Բաժիններ՝

Թուրքիայում վաղաժամ զորացրվելու է 280.000 զինծառայող

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում վաղաժամ զորացրվելու է 280.000 զինծառայող՝ կապված զինծառայության ժամկետի կրճատման մասին նոր օրենքի ընդունման հետ: Ակնկալվում է, որ մի քանի օրվա ընթացքում երկրում զորացրվելու է 40.000 մարդ: Մնացյալ մասը կզորացրվի փուլ առ փուլ:

Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ կառավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պարտադիր զինծառայության ժամկետը 15 ամսից մինչև 12 ամսվա կրճատելու վերաբերյալ:

Գլխավոր շտաբը հավելել էր, որ պարտադիր զինծառայության ժամկետը բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների համար մնալու է անփոփոխ՝ 6 ամիս:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե պարտադիր զինծառայության ժամկետը 3 ամսով նվազեցվելը պահպանվելու է կարճ ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031