Բաժիններ՝

Թուրքիայում նվազեցվելու է պարտադիր զինծառայության ժամկետը. Էրդողան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի
փոխանցմամբ՝ Թուրքիայում նվազեցվելու է զինծառայության ժամկետը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Վերջինիս խոսքերով՝ զինծառայության ժամկետը ներկայիս 15 ամսից նվազեցվելու է մինչև 12 ամսվա՝ հավելելով, որ արդեն իսկ իրականացվել են դրա նախապատրաստական աշխատանքները:

Էրդողանն ընդգծել է, որ զինծառայության ժամկետի կրճատումը պահպանվելու է կարճ ժամանակ: Էրդողանը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը զինծառայության ժամկետի կրճատման հարցում համակարծիք են իրենց հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հրապարակած տվյալների համաձայն, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, երկրի զինված ուժերի անձնակազմն ունի 647.583 մարդ, որից 410.735-ը՝ ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում, 183.789-ը՝ Ժանդարմերիայում, 5401-ը՝ Առափնյա պաշտպանությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031