
«Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը միացվելու է Ջեյհան տերմինալին. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը միացվելու է Ջեյհան տերմինալին, ուր կարող է արտադրվել նավթամթերք: Էրդողանի խոսքերով՝ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղը ամենակարևոր խողովակաշարերից մեկն է:
Սրանից առաջ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է գնել արտահանման ենթակա իրաքյան ողջ նավթը: Նախարարն ընդգծել էր, որ «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը գործում է իր հզորության 1/3-ի չափով, ինչը վնասում է Իրաքի տնտեսական շահերին: