
Թուրքիան պատրաստ է գնել արտահանման ենթակա իրաքյան ողջ նավթը. Թաներ Յըլդըզ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է գնել իրաքյան ողջ նավթը, որն այդ երկիրը մատակարարում է համաշխարհային շուկաներին:
Յըլդըզը հավելել է, որ ինչպես հայտնի է «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը գործում է իր հզորության միայն 1/3-ով, ինչը վնասում է Իրաքի տնտեսական շահերին:
Յըլդըզի խոսքերով՝ այդ խողովակաշարի ոչ լիարժեք աշխատանքը հանգեցնում է միայն նավթի վաճառքից ստացվող շահույթի ավելորդ ծախսերի, և Թուրքիան պատրաստ է հարթել խողովակաշարի թերությունները:
Հիշեցնենք, որ 900 կիլոմետր երկարությամբ «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղն այս տարի պայթեցվել է մոտ 40 անգամ: Թեև «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղն ունակ է օրական փոխադրել 1.6 միլիոն բարել նավթ՝ ներկայումս այն փոխադրում է օրական ընդամենը 900.000 բարել նավթ: