Բաժիններ՝

Առանց Գերմանիա գնալու` այսուհետ կարելի է բժշկական խորհրդատվություն ստանալ գերմանացի մասնագետներից (տեսանյութ)

Հայաստանում բացվեց Մյունխենի ամենամեծ բժշկական կոնցեռնի ներկայացուցչությունը` Ինովացիոն բժշկական կենտրոնը: Նորաբաց այս կենտրոնի միջոցով  կարելի է գերմանացի մասնագետներից բժշկական խորհրդատվություն ստանալ հենց Հայաստանում` առանց Գերմանիա այցելելու: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մյունխեն քաղաքում գործող Ինովացիոն բժշկական կենտրոնի(Innovation Medizin Zentrum) տնօրեն, գլխավոր բժիշկ, նեյրովիրաբուժության և օրթոպեդիայի ոլորտում բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր նեվրոպաթալոգ Արսեն Բաբայանը` ներկայացնելով նոր կենտրոնի գործունեությունը:

Ա. Բաբայանի խոսքով` կենտրոնում աշխատելու են միայն գերմանացի մասնագետներ: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա, ըստ բանախոսի` գները համահունչ կլինեն հայկական այլ հիվանդանողների գնային քաղաքականությանը:

«Վերջին շրջանում Հայաստանից շատ են գնում Գերմանիա բժշկական խորհրդատվություն և միջամտություն ստանալու համար, և հենց այդ պահանջմունքն էր պատճառը, որ մենք նախաձեռնեցինք նման կենտրոնի ստեղծումը Հայաստանում»,- ասաց Ա. Բաբայանը` նշելով, սակայն, որ հաճախ պարզապես կատարված ծախսերը անիմաստ են դառնում, քանի որ մարդիկ շատ տեղեկացված չեն և չեն կարողանում գտնել անհրաժեշտ մասնագետին և այլն:

«Այս կենտրոնը կարող է օգնել անհրաժեշտ խորհրդատվություն տալ տվյալ մարդուն իր հետագա քայլերի մասին և անհրաժեշտության դեպքում կազմակերպել անգամ նրա այցը Գերմանիա»,- ասաց Ա.Բաբայանը: Նրա խոսքով` իրենք համագործակցում են Գերմանիայի պետական, համալսարանական և տարբեր քաղաքների կլինիկաների հետ և կարող ենք հիվանդներին ուղղորդել համապատասխան հիվանդանոց, իսկ անհրաժեշտության դեպքում կապ հաստատել գերմանացի հայտնի և պրոֆեսիոնալ բժիշկների հետ, ովքեր համագործակցում են ինովացիոն կենտրոնի հետ և առանց հերթի կազմակերպել անհրաժեշտ խորհրդատվությունը կամ վիրահատությունը:

Տեղեկացնենք, որ Ինովացիոն բժշկական կենտրոնը Հայաստանում գործում է Էրեբունի Պլազա հյուրանոցի 3-րդ հարկում:

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս