Բաժիններ՝

Ըստ Մեծ Բրիտանիայի դեսպանի՝ Ամուլսարի նախագիծը Հայաստանին մեծ օգուտներ կբերի

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի տնտեսությունում ՄԹ կողմից կատարված ներդրումների մասին։ Նա նշել է HSBC բանկը և մի քանի դեղագործական ընկերություններ, սակայն ավելացրել է, որ ներդրումների քանակի և ծավալի առումով ներկայիս իրավիճակը գոհացուցիչ չէ։

«Մենք ցանկանում ենք խթանել, որպեսզի ավելի մեծ թվով բրիտանական ընկերություններ ներդրումներ իրականացնեն Հայաստանում: Lydian International ընկերությունը գլխավորում է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ մենք աշխատում ենք և որոնց խրախուսում ենք ներդրումներ կատարել այստեղ: Ինչպես հայտնի է, Lydian International-ը պատրաստվում է ոսկու արդյունահանման լայնամասշտաբ նախագիծ իրականացնել Ամուլսարում։ Կարծում ենք, որ այդ նախագիծը մեծ օգուտներ կապահովի Հայաստանի համար»,- ասել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ Ամուլսարի նախագիծը ոչ միայն նոր աշխատատեղեր կստեղծի և լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի Հայաստանի համար, այլև արևմտյան այլ ընկերություններին ցույց կտա, որ Հայաստանը մի տեղ է, որտեղ միջազգային չափանիշներով գործող ընկերությունները կարող են հաջողությամբ աշխատել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30