Բաժիններ՝

Ըստ Մեդվեդևի՝ Ռուսաստանը լուրջ ճամփաբաժանի առջև է կանգնած

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ведомости-ում հոդված է գրել ռուսաստանյան տնտեսության հեռանկարների մասին։

Մեդվեդևի կարծիքով՝ Ռուսաստանը գտնվում է ճամփաբաժանի առաջ և պետք է կարևոր քայլ կատարի առաջ։

Վարչապետի կարծիքով՝ երկիրը կարող է շարունակել չափազանց դանդաղ ընթացքը՝ գրեթե զրոյական տնտեսական աճով, և հայտնվել անդունդում։ Կամ պետք է քայլ առաջ կատարի՝ չնայած, որ նման տիպի ցանկացած քայլ ուղեկցվում է ռիսկերով։ Ընդ որում, եթե նախապատվությունը տրվի առաջին սցենարին, որը պարզապես մտայնություն է, թե դրանով հնարավոր է պահպանել արդեն ձեռք բերված բարեկեցության աստիճանը, ապա արդյունքը կարող է շատ ավելի վտանգավոր լինել։

Հոդվածն ավարտվում է լավատեսական նոտայով։ Մեդվեդևը նշել է, որ համարշխարհային տնտեսության բարդ իրավիճակը կարող է Ռուսաստանի համար պատմական հնարավորություն դառնալ՝ փոխել իր դերը աշխատանքի միջազգային բաժանման մեջ։ Սակայն առայժմ շատ ներդրողներ վախենում են իրենց գումարները ներդնել Ռուսաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30